Պատմություններ գնացքում
Հեղինակ՝
Վիլյամ Սարոյան
Բեմադրությունը՝
Նարինե Մալյան
Դերերում`
Սամվել Թոփալյան,
Հայկ Սարգսյան,
Վահագն Գասպարյան,
Քրիստինա Հովակիմյան
Արա Սարգսյան,
Գեորգի Հովակիմյան,
Անգելինա Անտարյան,
Կարեն Խաչատրյան,
Լևոն Ղազարյան,
Լիզա Ազիզյան
«Պատմություններ գնացքում» ներկայացումը Հենրիկ Մալյանի անվան թատրոնի ամենասիրված ու հայտնի բեմադրություններից է: Այն իրենից
ներկայացնում է երաժշտական-պարային ֆանտազիա` բեմադրված Վիլյամ Սարոյանի վեց պատմվածքների հիման վրա։
Գործողությունները սկսվում են կառամատույցից և տեղափոխվում գնացք-բեմ, որտեղ հանդիսատեսի առջև բացվում է մարդկային տարբեր ճակատագրերի ու կրքերի մի խայտաբղետ գունապնակ: Գնացքի ուղևորները, լինելով բոլորովին տարբեր, այս կարճ ճամփորդության ընթացքում աստիճանաբար դառնում են մի մեծ ընտանիք։ Գնացքի պատմություննեի կենտրոնում Սարոյանի հավաքական հերոսն է` Արամը, ով լուռ դիտորդից վերածվում է իրադարձությունների գլխավոր մասնակցի։ Այս ներկայացումը մարդու, սիրո, հայրենիքի կարոտի և կյանքի հավերժական ընթացքի մասին է` փոխանցված սարոյանական ջերմությամբ։
Բեդրությունն ու բեմականացումը` Նարինե Մալյան
Դերերում` Սամվել Թոփալյան, Հայկ Սարգսյան, Վահագն Գասպարյան, Արա Սարգսյան, Գեորգի Հովակիմյան, Քրիստինա Հովակիմյան, Կարեն Խաչատրյան, Անգելինա Անտարյան, Լևոն Ղազարյան, Հայկ Սարգսյան, Լիզա Ազիզյան
Կազմակերպիչ՝ Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն
